Մեկնարկում են գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները

Նատս Ակադեմիայի տարածքում շարունակվում են գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքները՝ հատուկ տեխնիկայի կիրառմամբ։

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են բաժակափոր սարքի օգնությամբ, որի միջոցով պատրաստվում են տնկման համար նախատեսված անհրաժեշտ քանակությամբ աչքեր։ Յուրաքանչյուր աչք ունի մոտ 1 մետր շառավիղ և 80 սանտիմետր խորություն, ինչը ապահովում է ծառերի արմատային համակարգի ճիշտ զարգացումը և հետագա առողջ աճը։

Այս փուլը կարևոր հիմք է գարնանային ծառատունկի արդյունավետ և կազմակերպված իրականացման համար՝ համապատասխանելով Նատս Ակադեմիայի երկարաժամկետ գյուղատնտեսական ծրագրերին և կայուն զարգացման սկզբունքներին։

Similar Posts

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով