Տարածքի նախապատրաստման աշխատանքների նոր փուլ Նատս Ակադեմիայում
NutsAcademy-ի տարածքում մեկնարկել են հողային աշխատանքների հերթական փուլը, որի շրջանակում ձևավորվում է շուրջ 4 մետր խորությամբ և մոտ 4,000–5,000 քմ մակերեսով հատուկ պահեստային տարածք։
Այս ինժեներական լուծումը միաժամանակ ծառայում է երկու կարևոր նպատակների․ այն զգալիորեն հեշտացնում և օպտիմալացնում է արտադրված խճաքարի տեղափոխման գործընթացը, ինչպես նաև ունի բնապահպանական կարևոր նշանակություն։
«Փոսային» կամ հիմնահողային պահեստի ստեղծումը թույլ է տալիս ձևավորել բնական պատնեշ, որը նվազեցնում է փոշու տարածումը շրջակա միջավայրում։ Արդյունքում բարելավվում են ինչպես աշխատանքային պայմանները, այնպես էլ տարածքի էկոլոգիական անվտանգությունը։
Նման մոտեցումները Նատս Ակադեմիայի երկարաժամկետ զարգացման ռազմավարության մի մասն են՝ ուղղված արդյունավետ, անվտանգ և պատասխանատու արտադրական ենթակառուցվածքների ձևավորմանը։





